ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգն ու միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը: Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն …

