Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը․ «ՄԱՊ» ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել

Լուրեր

20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի Պետստանդարտն արգելել է  հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա անհամապատասխանության պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ  Արմավիրի մարզի «ՄԱՊ» ՓԲԸ-ի  արտադրության «Երևան 2800» ութամյա կոնյակը ճանաչվել է վտանգավոր արտադրանք։

«Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ «դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիա» ցուցանիշը, որի նորման պետք է լինի առնվազն 0,3 գ/դմ³, կազմել է 0,14 ± 0,01 գ/դմ³։ Դրանից հետևում է, որ արտադրանքին հաղորդվել է որոշակի  արտաքին տեսք և առանձին հատկություններ, սակայն այն չի կարող նույնականացվել որպես այն արտադրանքը, որի անվան տակ ներկայացվում է»,- հայտնել են  գերատեսչությունից։

Հաղորդվում է,որ արգելվել է ապրանքի իրացումը, ներմուծումն ու շրջանառությունը, ինչպես նաև դադարեցվել է համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը։

Նշվում է, թե ավելի վաղ Բելառուսում նույն պատճառով արգելվել էր վրացական Sachukari Traditional կոնյակի վաճառքը, որի հայտարարված հնեցման ժամկետը վեց տարի էր։

Factor.am-ը փորձեց տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ ինչպես «ՄԱՊ» ընկերությունից, այնպես էլ Սննդի անվտանգության տեսչական մարմնից։ Ընկերությունում մեր զանգերն անպատասխան թողեցին, իսկ տեսչական մարմնից խնդրեցին հայցվող տեղեկատվության վերաբերյալ հարցում ուղարկել։

Եվգենյա Համբարձումյան