Հայ դատի առաջնահերթ խնդիրն է պահպանել հայկական ինքնությունը և կանխել ՀՀ-ի թրքացումը. Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հարավային Կովկասում ռազմաքաղաքական հավասարակշռության կտրուկ փոփոխության պայմաններում Հայ Դատի և համազգային կառույցների գլխավոր առաջնահերթությունն է դարձել հայկական ինքնության, պետականության ու ինքնիշխանության պահպանումը, ինչպես նաև Հայաստանի թուրքացման վտանգի կանխումը»,- այս մասին իր ելույթում հայտարարեց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններից հետո անհրաժեշտ է իրականացնել առկա սպառնալիքների ու մարտահրավերների ամբողջական վերագնահատում:

Ռուստամյանի բնորոշմամբ՝ «թրքացումը» գեղարվեստական ձևակերպում չէ, այլ արտացոլում է թուրք-ադրբեջանական տանդեմից Հայաստանի քաղաքական, անվտանգային և տնտեսական բազմամակարդակ կախվածության վիճակը։

Ըստ նրա՝ երկիրը կանգնած է անվանական գոյություն ունեցող, սակայն փաստացի լիովին կախյալ կցորդի վերածվելու սպառնալիքի առջև։ Ռուստամյանը նշեց, որ արտաքին մարտահրավերներին զուգահեռ պայքարը տեղափոխվել է նաև ներքին ճակատ։ Նրա պնդմամբ՝ Հայաստանի գործող վարչախումբը, հանուն հռչակած խաղաղության ծրագրի, ընթանում է համազգային նպատակներից ու կենսական իրավունքներից հրաժարվելու ուղիով՝ դրանք համարելով «կոնֆլիկտածին»։

«Մեզ հասցեագրված ուղերձը հետևյալն է. «Քանի պահպանելու եք ձեր հայկական ինքնությունը, չի լինելու խաղաղություն։ Եվ այստեղ է, որ պետք է փնտրել ամեն գնով խաղաղության ձգտնող վարչախմբի՝ հայկական ինքնության ոչնչացմանը միտված շղթայական զիջումները հիմնավորելու գլխավոր դրդապատճառը»,- իր ելույթում ասաց Ռուստամյանը:

Իր խոսքում դաշնակցական նախկին պատգամավորը հատուկ անդրադարձ կատարեց ինքնության և անվտանգության անխզելի կապին։ Ռուստամյանի ձևակերպմամբ՝ «ինքնությունն առանց անվտանգության անպաշտպան է, իսկ անվտանգությունն առանց ինքնության՝ անիմաստ»։

Նա շեշտեց, որ ՀՅ Դաշնակցության և գործող իշխանությունների միջև հակադրությունը կրում է խորքային, գաղափարական ու արժեհամակարգային բնույթ։

Ըստ նրա՝ ազգային ուժերի համար ինքնության անկյունաքարերն են ընդհանուր հայրենիքը, մայր լեզուն, մշակույթն ու սուրբ կրոնը, մինչդեռ իշխանությունների առաջմղած սպառնողական արժեհամակարգում ազգային շահերը փոխարինվել են «իրական Հայաստանի քաղաքացու» կոնցեպտով։ Ամփոփելով խոսքը՝ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը կանգնած է պատմական ու ճակատագրական ընտրության առջև. «Ձևավորել ազգային իշխանություն, փոխել հակազգային ուղեգիծը և պահպանել Հայաստանի հայկական դեմքը, թույլ չտալ, որ ընթացիկ գործընթացներով Հայաստանի թրքացումը դառնա իրականություն»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան