Արցախի ժողովուրդ էթնիկ զտման զոհ է դարձել, նմանատիպ կարգավիճակ պետք է լինի․ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի կազմակերպմամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ և լուծումներ» թեմայով:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը քննարկման ընթացքում մատնանշեց բռնի տեղահանված արցախցիների ինտեգրման և իրավունքների պաշտպանության 5 առանցքային խնդիրները։

 

Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ առաջնային խնդիրը կարգավիճակն է: Ըստ նրա՝ գործող կարգավորումները, որոնցով արցախցիները զրկվեցին ՀՀ քաղաքացիությունից և ստացան սովորական փախստականի կարգավիճակ (ինչպես օտարերկրացիները), անհամարժեք են ստեղծված իրավիճակին:

«Արցախի ժողովուրդը, հաշվի առնելով, որ ցեղասպանության և էթնիկ զտման զոհ է դարձել, պետք է ունենա հենց նմանատիպ կարգավիճակ, ինչը կդառնար սոցիալական ու իրավական մի շարք հարցերի հիմքը, այդ թվում՝ բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատների կարգավիճակի կարգավորման համար»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ճիշտ որոշումը կլիներ արցախցիներին ՀՀ քաղաքացի թողնելն ու օրենսդրորեն հատուկ պաշտպանություն սահմանելը:

Անդրադառնալով սոցիալական վիճակին՝ Բեգլարյանը նշեց, որ պետական աջակցության ծրագրերի կրճատումից հետո արցախցիների վիճակը կտրուկ վատթարացել է: Արտակ Բեգլարյանը քննադատեց կառավարության բնակարանային ապահովման ռազմավարությունը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Անի Թամրազյան