ՌԴ-ն բազմիցս խախտել է երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը, ՀՀ-ն կարող է խզել այն՝ միջազգային իրավունքին համարժեք․ Գագիկ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թրամփի ուղու» վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների հայտնած նոր տեղեկությունների, Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգային նոր համակարգի շուրջ Factor TV-ի հետ զրույցում խոսել է «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը:

Անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծին՝ Սաֆարյանը նշել է. «Ես ամիսներ շարունակ միշտ ասել եմ, եթե TRIPP-ի [նկատի ունի Թրամփի ուղին] կիրառումը խոսքից անցնում է գործի, ապա ոչ միայն Հարավային Կովկասում, այլ Հարավարևելյան Եվրոպայում կարելի է ասել՝ «Խաղաղության խաչմերուկը» կամ անվտանգային նոր համակարգի ներդրումը և խաղաղության վերջնական հաստատումը կբերի հարևան երկրների հետ նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»։

Նա ընդգծել է, որ եթե այս նախագիծը գործի, ապա այն որպես դրական ազդակ կլինի տարածաշրջանի համար. «Եթե դա պիտի լիներ որպես, այսպես ասած, ձիթենու ճյուղ… ապա այս նախագիծը կարող է դառնալ այն հիմքը, որի վրա կկառուցվի խաղաղությունը»։

Խոսելով Ռուսաստանի դերակատարության մասին՝ պատմաբանը նշել է. «Ռուսաստանը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացին դեմ է։ Ուրեմն, հիմա մեր հիմնական մեծ կռիվներից մեկը այն պիտի լինի, որ որքան շուտ, այնքան լավ է Թուրքիայի հետ սահմանի բացումը։ …Սակայն, ի դժբախտություն մեզ, դա կախված է առաջին հերթին Ադրբեջանի սադրիչ գործողություններից, թեկուզ՝ Թուրքիայի ղեկավարության հարցերից»։

Սաֆարյանը հավելել է նաև, որ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում որպես «զսպող ուժ» արդեն չի աշխատում. «Հեռադիտակները խաղալ այնպիսի դեր, ինչպիսին կարող է խաղալ Միացյալ Նահանգների պաշտոնական, պետական ներկայությունը։ Իհարկե, այստեղ մենք բացառում ենք ռազմական և անվտանգային ներկայությունը»։

Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը՝ Սաֆարյանը շեշտել է, որ Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. «Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանի Հանրապետությունում … հրաշալի հայտարարություն է արել, առաջ է բերել հիմնականում երկու գործոն կարևոր. մեկը՝ տարածքային անձեռնմխելիություն, տարածքների փոփոխության բացառում, և երկրորդը՝ իսպառ բացառում Միացյալ Նահանգների ռազմական և անվտանգային ներկայության»։

Նա նաև ավելացրել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում նոր սահմանների գծմանը և խրախուսում է տնտեսական համագործակցությունը:

«Այս պարագայում արդեն Ռուսաստանի ձեռքերը լիովին կաշկանդված են։ Եվ այն մարդիկ, և այն փորձագետները, և այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք աշխատում են Եվրամիության տարբեր կազմակերպությունների հետ, այդ թվում ես դրան ավելացնում եմ նաև Միացյալ Նահանգների բազմաթիվ փորձագիտական և ինչու չէ նաև գերատեսչական կազմակերպություններ, ես հստակ կերպով կարող եմ ասել, որ մենք առանց ցնցումների կարող ենք դիմակայել ՌԴ-ի հետ քաղաքական ապահարզանին։»

Ամփոփելով զրույցը՝ պատմաբանը շեշտել է, որ Հայաստանի ապագա անվտանգությունը պայմանավորված է սեփական զինված ուժերի արդիականացմամբ և միջազգային համագործակցության ընդլայնմամբ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան