Ուիթքոֆը սկսել է վախենալ․ Թրամփի բանագնացների՝ Կիև առաջին այցը կարող է խափանվել

Լուրեր

20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Կիև այցը, որի մասին հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, կարող է  խափանվել։ Այս մասին հայտնում է  The Kyiv Independent-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։ Նրա  խոսքով՝ Սթիվ Ուիթքոֆը «սկսել է վախենալ» Կիև մեկնելուց, գրում է Meduza-ն։

«Ռուսները չեն ցանկանում, որ նրանք գան այստեղ, իսկ Ուիթքոֆը միշտ զգայուն է վերաբերվել  նրանց տրամադրությունների նկատմամբ։ Նրան այնտեղ  ասում են, որ դա վտանգավոր է»,- ասել է աղբյուրը։

Ենթադրվում էր, որ բանակցողները սեպտեմբերի 5–6-ին կայցելեն Ուկրաինա և Ռուսաստան։ Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ուիթքոֆն ու Քուշները նախ պետք է ժամանեն Մոսկվա, ապա՝ Կիև։

Այդ ժամկետներում այցի նախապատրաստման մասին հայտնում են նաև ուկրաինական աղբյուրները։

The Kyiv Independent-ի տվյալներով՝ բանակցողները նախատեսում են Կիև ժամանել ինքնաթիռով։ Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, թե Ուիթքոֆի համար «դժվար է» գնացքով ճանապարհորդելը՝ դա անվանելով պատճառներից մեկը, թե ինչու ամերիկացի բանակցողները չեն այցելում Ուկրաինա։ Կիևի օդային տարածքը լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր փակ է, ուստի օտարերկրյա պատվիրակությունները Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանում երկաթուղով։

Ռուսական զորքերը արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ ամեն օր հարձակվում են Կիևի վրա, այդ թվում՝ օգտագործելով ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր, որոնք ավելի դժվար է խոցել։

Ուիթքոֆը և Քուշները բազմիցս մեկնել են Մոսկվա՝ բանակցությունների, սակայն ոչ մի անգամ չեն եղել Կիևում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները նախատեսում էին օգոստոսին այցելել Ուկրաինա և Ռուսաստան։ Մասնավորապես, ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ բանակցողները պետք է Կիև ժամանեին Ուկրաինայի Անկախության օրը՝ օգոստոսի 24-ին։

Կրեմլում այցի հստակ ժամկետները չէին  նշել, սակայն Ուիթքոֆին և Քուշներին անվանել՝ «ցանկալի հյուրեր»։

ՏԱՍՍ-ի աղբյուրները, մեկնաբանելով օգոստոսին բանակցողների՝ Մոսկվա չկայացած այցը, հայտնել էին, որ «հետաձգելու պատճառներ կան»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի