Զելենսկին հայտնել է, որ Թրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա

Լուրեր

17.10.2026 | 09:02
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 20:43
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
16.10.2026 | 20:14
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.10.2026 | 19:48
Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները  առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա։ Այս մասին երեկոյան ուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Meduza-ն։

«Ակնկալում ենք տեսնել Ամերիկայի նախագահի ներկայացուցիչներին այստեղ՝ Կիևում։ Նրանցից հաստատում ունենք․ հանդիպումներ կլինեն ինչպես Մոսկվայում, այնպես էլ Կիևում։ Մենք ակնկալում ենք, որ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին։ Սա շատ կարևոր է։ Կարևոր է, որպեսզի Ամերիկան շարունակի ակտիվորեն ներգրավված լինել»,- հայտարարել է Զելենսկին։

Այլ մանրամասներ նա չի ներկայացրել։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը օգոստոսի վերջին հայտարարել էր, որ ամերիկացի բանակցողները՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և ամերիկյան առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, Վլադիմիր Պուտինի համար «ցանկալի հյուրեր են Մոսկվայում» և «ցանկալի զրուցակիցներ»։ Նրա խոսքով՝ առայժմ հստակ տեղեկություն չկա, և նման այցի համար կոնկրետ օրեր չեն ամրագրվել։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն  առաջիկայում  կփորձի նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության շուրջ ուղիղ բանակցությունների վերսկսմանը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի