Ուիթքոֆն ու Քուշները կայցելեն Մոսկվա ու Կիև սեպտեմբերի 5-6-ին. ԶԼՄ-ներ

Լուրեր

20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ը չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
Բոլորը

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ  Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, որոնք մասնակցում են ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին,  նախ կայցելեն Մոսկվա, ապա՝ սեպտեմբերի 5-6-ին՝ Կիև։  Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրին։

«Ակնկալում ենք ժամանել Մոսկվա, ապա՝ սեպտեմբերի 5-6-ին՝ Կիև», – աղբյուրի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր , որ Թրամփի  բանագնացներ  Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները պետք է կիրակի օրը Կիև ժամանեն «շաբաթ օրը Մոսկվա այցելելուց հետո»։ Ամերիկացիների Կիև այցը դեռևս պաշտոնապես հաստատված չէ։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Կրեմլը կհայտնի, թե երբ տեղի կունենան Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինի շփումները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։

«Երբ այդ շփումները տեղի ունենան, մենք ձեզ կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Այսպես Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, ըստ որի՝ Ուիթքոֆը և Քուշները կարող են ուրբաթ կամ շաբաթ այցելել Մոսկվա։

Կրեմլում  նաև հայտարարել են, որ Ուիթքոֆի և Քուշների՝ Մոսկվա, այնուհետև Կիև հնարավոր այցի կապակցությամբ ուկրաինական կողմի հետ անվտանգության որևէ միջոցառումներ չեն ձեռնարկելու։

Լրագրողների հարցին, թե արդյոք ամերիկացի ներկայացուցիչների այցի ընթացքում ուկրաինական  կողմի հետ որևէ պայմանավորվածություն ձեռք կբերվի, մասնավորապես՝ ուղևորատար ինքնաթիռներին սպառնացող վտանգների վերաբերյալ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է․ «Հավանաբար, ամերիկացիները ուկրաինացիներից կպահանջեն դադարեցնել ահաբեկչական գործունեությունը»։

Հստակեցնող հարցին, թե այդ առնչությամբ հնարավո՞ր են արդյոք Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ  որոշակի պայմանավորվածություններ, Պեսկովը նշել է․ «Ոչ, չի լինի»։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր հայտնել, որ առաջիկա օրերին Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները  կայցելեն Կիև և Մոսկվա։

Թարգմանությունը՝  Էմմա  Չոբանյանի