Վճռորոշ կլինի Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ երկաթուղու հարցով․ եթե այն չվերադարձնենք, ՀՀ-ն կկորցնի մեծ օգուտներ․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին
24.09.2026 | 19:27
Քննարկվել են 2027-ին Երևանում կայանալիք Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեային առնչվող հարցեր
24.09.2026 | 19:13
Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են COP17-ի անցկացումն ու տարածաշրջանային խաղաղությունը
24.09.2026 | 19:00
Վճռորոշ կլինի Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ երկաթուղու հարցով․ եթե այն չվերադարձնենք, ՀՀ-ն կկորցնի մեծ օգուտներ․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 18:53
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիդերլանդների հետ
24.09.2026 | 18:45
«Եկեղեցու մասին զեկույցը հակասահմանադրական է». Մայր Աթոռի հայտարարությունը
24.09.2026 | 18:40
Մակունցը ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրականացումը
24.09.2026 | 18:29
Ռուբինյանը ԵԺԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի եվրոպական ձգտումները
24.09.2026 | 18:20
Ուկրաինական ԶԼՄ-ն հայտնել է Նյու Յորքում Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման մասին
24.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը գազի գինը քաղաքական է որակում // Կրեմլում կրկին խոսել են ՀՀ-ԵՄ մերձեցումից․ ԼՈՒՐԵՐ
24.09.2026 | 17:58
Հայաստանի պետական սահմանի գոյությունը սահմանազատման ավարտից կախվա՞ծ է․ Սասուն Միքայելյանի հայտարարության հետքերով
24.09.2026 | 17:43
Զելենսկին ներկայացրել է Վաշինգտոնի կողմից առաջարկվող ապէսկալացիայի երեք կետերը
24.09.2026 | 17:32
Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգը կհամապատասխանեցվի եվրոպական չափանիշներին
24.09.2026 | 17:30
Հայ մարմնամարզիկները մրցաշարի կմասնակցեն Փարիզում
24.09.2026 | 17:20
Փաշինյանի համախոհ Միրզախանյանը ևս Կառավարության զեկույցում ներկայացվում է որպես «կուսակրոնության ուխտը խախտած»
Բոլորը

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի և ՀՀ-ի կողմից համաձայնեցված TRIPP նախագծին, ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարման խնդիրներին և տնտեսական դիվերսիֆիկացիային:

Խոսելով ԱՄՆ նոր վարչակազմի և միջազգային մատակարարման շղթաների վերափոխման նախագծերի մասին՝ տնտեսագետը շեշտում է, որ Վաշինգտոնի նպատակները զուտ տնտեսական չեն։ ԱՄՆ-ն փորձում է Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դուրս բերել համաշխարհային շուկա՝ շրջանցելով Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը։

«ԱՄՆ-ն բնականաբար ունի ռազմավարական շահեր… ես լինելով տնտեսագետ, երբ որ քաղաքական մոտիվները և տնտեսական մոտիվներն են փորձում գնահատել, կդժվարանամ ասել, թե տնտեսական մոտիվները գերակայում են քաղաքական մոտիվներին։ Նախ և առաջ էս նախագծի հիմնական խնդիրն է Կենտրոնական Ասիայի ռեսուրսները տեղափոխել դեպի Եվրոպա և ԱՄՆ։ Այսինքն էն հսկայական ռեսուրսները, որ կենտրոնացած են էդ երկրներում, ոչ թե Ռուսաստանի տարածքով, այլ այլընտրանքային երթուղիներով դուրս բերել և դարձնել հասանելի հիմնական սպառողների համար»,- նշում է Ֆանյանը։ Նա հավելում է, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը «ոչ ցանկալի երթուղի են հանդիսանում» արևմուտքի համար։

Հայաստանի տարածքով անցնող 43 կմ երկարությամբ երկաթուղային հատվածի (Երասխից մինչև Գյումրի) գործարկումը և Հայաստանի տնտեսական օգուտները, ըստ փորձագետի, ուղիղ կապված են Ռուսաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի ճակատագրից:

«Եթե ռուսական կոնցեսիայի հարցը չկարողանանք առաջիկա ամիսներին առավելագույնը մեկ տարում լուծել, և նաև էդ ուղին ենթակառուցվածքները ապահովենք, սա խնդրահարույց կարող է լինել»,- զգուշացնում է Ֆանյանը:

Նա ընդգծում է ժամանակի սղությունը. «Այս հնարավորության պատուհանը, ինչպես մեր քաղաքական ղեկավարությունն է նկարագրում, երկար ժամանակ բաց չի լինելու մեզ համար։ Եթե Թուրքիան ավելի շուտ հաջողի կառուցել և միանալ Նախիջևանին, շատ ավելի դժվար է լինելու մեր հատվածի գործարկումը… Թե ինչպես է հնարավոր հասնել, ես կարծում եմ կա հստակ որոշում, պետք է կոնսենսուս ռուսական կողմի հետ»:

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների կառուցման ծախսերին, տնտեսագետը նշում է, որ թվերը կարող են տատանվել կախված ծրագրի ծավալից. «Ամենանվազագույնը եկեք քննարկենք ուղղակի ֆիզիկապես բացակայող հատվածները միացնելու հարցը… 50 միլիոն դոլար է անհրաժեշտ, որ հնարավոր լինի դե ֆակտո այն աշխատի, ֆիզիկապես աշխատի: Բնականաբար, մոդեռնիզացիան հավելյալ ներդրումներ կպահանջի… Մի կողմից ունենք 3 միլիարդ դոլար, մի կողմից ունենք 50 միլիոն, եկեք արդիականացումով հաշվենք 200 միլիոն»:

Անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող տնտեսական աջակցությանն ու ԵԱՏՄ-ից դուրս գալու խոսակցություններին՝ Ֆանյանը նկատում է, որ հարցադրումն ինքնին ճիշտ չէ դրված։

«Ես մի համոզմունք ունեմ, որ բևեռացված էդ հարցին մոտենալը ինքնին սխալ է, այսինքն ԵՄ թե ԵԱՏՄ ինքնին էդ հարցը սխալ է դրվում… Նույնիսկ էս պահին մենք առանձին դեպքերում կարող է մեր նշանակությունը Ռուսաստանի համար որպես պարտնյոր դեպի աշխարհ ավելի կարևոր լինի»,- նշում է նա։ Նաև հավելում է, որ անհնար է այս պահին ամբողջ արտահանումը միանգամից ուղղել դեպի Եվրոպա, քանի որ «այդ պրոդուկտը հարմար չի, եվրոպացի սպառողին չի հետաքրքրում»։

Որպես տնտեսության իրական դիվերսիֆիկացիայի գլխավոր նախապայման՝ տնտեսագետն առանձնացնում է հայ-թուրքական սահմանի բացումը.

«Ես շատ եմ նշում, որ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայից երբ որ խոսում ենք, ամենակարևոր անկյունաքարային հարցը հայ-թուրքական սահմանի բացումն է: Ոչ թե էն պատճառով, որ մեր ապրանքները մենք կտանենք Թուրքիայում կվաճառենք, կամ թուրքական ապրանքները կգան մեր մոտ, ո՛չ։ Այն պատճառով, որ Թուրքիան կարող է հանդիսանալ տրանզիտային երկիր, նույն ԵՄ մեր ապրանքները արտահանելու համար… Սա փոխելու է խաղի կանոնները»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան