Քաղաքացին ներկայացել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց //ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
21.10.2026 | 17:35
Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին
21.10.2026 | 17:28
Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը
21.10.2026 | 17:16
TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:08
Բաքվից մանրամասներ են հայտնել ՀՀ տարածք անցած ադրբեջանցի հովվի մասին
21.10.2026 | 17:08
Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայության տակ
21.10.2026 | 16:57
Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:52
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է
21.10.2026 | 16:46
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
21.10.2026 | 16:35
Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հարցեր
21.10.2026 | 16:32
ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերքում է քաղաքացիներից մեկի պնդումները, թե Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ընթացքում իրեն ներկայացրել է որպես մարզպետ, սպառնացել կամ վախեցրել է քաղաքացուն։
Սարգսյանի ներկայացմամբ՝ խնդիրը սկսվել է այն բանից հետո, երբ իր բնակության վայրի պատին հարևանը սարքավորում է տեղադրել, որն ուշ գիշերներին ձայն է արձակել։ Նրա խոսքով՝ խնդիրը շարունակվել է մոտ երկու ամիս։

Սարգսյանը պնդում է, որ պարզել է՝ սարքավորումը տեղադրել է վերևի հարկի հարևանը։ Վերջինիս հետ կապ հաստատելուց հետո նա խնդրել է ներկայացնել սարքավորման տեղադրման օրինականությունը հավաստող փաստաթղթեր։
«Ես որևէ մի անգամ որպես Գեղարքունիքի մարզպետ չեմ ներկայացել, որևէ բառ չեմ ասել»,- ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացին, իր հետ զրույցի ընթացքում, իրեն ասել է՝ «Դուք գիտե՞ք՝ ես ով եմ» և ներկայացել է որպես գլխավոր դատախազի մորեղբայր։

Սարգսյանի պնդմամբ՝ ինքը պատասխանել է, որ այդ հանգամանքը որևէ նշանակություն չունի, և ասել է, որ հարցը կքննարկի գլխավոր դատախազի հետ։

«Առավել ևս, որ դուք գլխավոր դատախազի մորեղբայր եք, նման բան դուք ձեզ չպիտի թույլ տաք»,- Սարգսյանը փոխանցել է իր ասածը։

Մարզպետը պատմում է, որ դրանից հետո հանդիպել է գլխավոր դատախազին և ներկայացրել տեղի ունեցածը։ Ըստ Սարգսյանի՝ գլխավոր դատախազը հայտնել է, որ ինքը մորեղբայր չունի։

«Գլխավոր դատախազը իմ ասածին ի պատասխան ասում է, որ ես մորեղբայր չունեմ, այդպիսի մարդ չկա»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դրանից հետո մարզի դատախազը կապ է հաստատել իր հետ և խնդրել քաղաքացու տվյալները՝ պարզելու համար, թե ով է այն անձը, որը ներկայացել էր որպես գլխավոր դատախազի մորեղբայր։ Սարգսյանը պնդում է, որ դրանից հետո քաղաքացուն հրավիրել են ոստիկանություն։

Մարզպետը նաև հերքում է այն պնդումը, թե հեռախոսազրույցների ընթացքում քաղաքացուն սպառնացել է։
«Ես ձեզ խնդրում եմ, որպեսզի դուք քաղաքացուց վերցնեք այդ ձայնագրությունը ու հրապարակեք։ Ես ուղղակի ձեզ խնդրում եմ, եթե այդտեղ կլինի մի որևէ սպառնալիք, կամ որ ես ներկայանում եմ, որ ես ով եմ․․․»,- ասել է նա։
Սարգսյանը նաև հաստատել է, որ քաղաքացուն ասել է, թե Գավառում է լինելու, եթե վերջինս ցանկանում է իրեն հանդիպել, սակայն պնդում է, որ դա իր պաշտոնը շեշտելու կամ քաղաքացուն ճնշելու նպատակ չի ունեցել։
Միևնույն ժամանակ, հարցազրույցի ընթացքում Սարգսյանը խոսել է այն մարդկանց մասին, որոնց, իր համոզմամբ, կարող է ձեռնտու լինել իր դեմ նման տեղեկությունների տարածումը։

«Ես հասկացել եմ, թե որտեղից է գալիս այդ ամեն ինչը»,- ասել է նա՝ հրաժարվելով մանրամասնել, թե ում նկատի ունի։

Սարգսյանը նաև օգտագործել է «այդ մարդկանց ականջները ձգելու եմ» արտահայտությունը։ Լրագրողի հարցին, թե դա փոխաբերական իմաստո՞վ է, նա պատասխանել է՝ այո։

Միաժամանակ նա չի հստակեցրել, թե ում մասին է խոսքը՝ իշխանության, թե ընդդիմության շրջանակներից։
«Ես ձեզ վստահեցնում եմ՝ կգա ժամանակը, ես դրա մասին էլ կներկայացնեմ, ու իրենք խելոք, ականջները կախ կլսեն, թե ինչի պիտի այդպես չանեին»,- ասել է Գեղարքունիքի մարզպետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան