ԵՄ Խորհուրդը պաշտոնապես ընդունեց հայկական արտադրանքի համար երկամյա առևտրային արտոնությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
Բոլորը

ԵՄ Խորհուրդը միաձայն կողմ քվեարկեց ժամանակավոր առևտրային արտոնություններին՝ ԵՄ շուկա հայկական արտահանման մուտքը հեշտացնելու և Ռուսաստանի սահմանափակումների ազդեցությունը մեղմելու նպատակով։

Որոշումը կայացվեց Մրցունակության հարցերով խորհրդի նիստում՝ որպես «A» կետ, այսինքն՝ առանց առանձին նախարարական քննարկման։ Այն հաջորդում է Եվրոպական խորհրդարանի սեպտեմբերի 15-ի դրական քվեարկությանը՝ Եվրահանձնաժողովի առաջարկի վերաբերյալ առանց փոփոխությունների։

Արտոնյալ ռեժիմը նախատեսում է լայն շրջանակի ապրանքների, ներառյալ որոշ գյուղատնտեսական արտադրատեսակների, համար ներմուծման մաքսատուրքերի կասեցում։ Այն կգործի երկու տարի՝ կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրվանից։

«Մենք ուժեղացնում ենք մեր աջակցությունը Հայաստանին և նրա ժողովրդին, որը, չնայած արտաքին ճնշումներին, հստակորեն ընտրել է եվրոպամետ ուղին։ Այսօրվա որոշումը կօգնի առևտրային սահմանափակումներից տուժած Հայաստանի տնտեսությանը և ցույց է տալիս, որ մեր գործընկերները միշտ կարող են հույս դնել ԵՄ-ի վրա»,- հայտարարել է ԵՄ նախագահող երկրի՝ Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄակԷնթին։

Խորհուրդը նշել է, որ ռեժիմը համահունչ է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի նպատակներին և պետք է նպաստի Հայաստանից դեպի ԵՄ առևտրային հոսքերի աջակցմանն ու ընդլայնմանը։
Միաժամանակ արտոնությունները տրվում են որոշակի պայմաններով և ներառում են ԵՄ շուկայի պաշտպանական մեխանիզմներ։ Եթե Հայաստանից ներմուծումը բացասաբար ազդի եվրոպացի արտադրողների վրա, ԵՄ-ն կարող է միջամտել և կիրառել պաշտպանական միջոցներ։
Կանոնակարգն այժմ կստորագրվի և կհրապարակվի Եվրոպական միության Պաշտոնական տեղեկագրում։ Այն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը և այդ օրվանից կգործի երկու տարի։

Կարինե Ասատրյան
Բրյուսել