Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հերթական անգամ զգուշացրել է Ռուսաստանի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Մոսկվան նախապատրաստում է «հետագա դիվերսիաներ» և «հարձակումներ մեր ժողովրդավարության վրա՝ մեր հասարակությունը պառակտելու և վախեցնելու նպատակով», հայտարարել է Կալլասը Բրյուսելում ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։

Միաժամանակ, նա հայտնել է, որ մտադիր է նախարարների հետ խորհրդակցություններ անցկացնել անվտանգության ոլորտում արտակարգ իրավիճակների արձանագրության վերաբերյալ։ Դրա ստեղծումն ավելի վաղ առաջարկել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Եվրամիությունում իրավիճակի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում իր ամենամյա ելույթի ժամանակ։

Կալլասի հայտարարության համաձայն՝ այս արձանագրությունը վերաբերելու է «այն ամենին, ինչն իր մակարդակով ցածր է զինված հակամարտությունից», և դրանում կսահմանվեն այն գործողությունները, որոնք, անհրաժեշտության դեպքում, համատեղ կարող են ձեռնարկել Եվրահանձնաժողովը, ԵՄ արտաքին գործերի ծառայությունը և միության անդամ երկրները։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-ում իրավիճակի վերաբերյալ ելույթով հանդես էր եկել սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում։ Այդ ժամանակ նա կոչ էր արել ստեղծել ԵՄ անվտանգության խորհուրդ և անվտանգության ոլորտում արտակարգ իրավիճակների արձանագրություն, որը նման կլինի Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածին։ Այդ հոդվածը ենթադրում է, որ կողմերը «միշտ խորհրդակցելու են միմյանց հետ այն դեպքում, երբ, նրանցից որևէ մեկի կարծիքով, պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը հայտնվի սպառնալիքի տակ»։

«Եթե ԵՄ անդամ պետություններից մեկը նախաձեռնի այս գործընթացը, բոլոր անդամ երկրները կհավաքվեն և կհամակարգեն միասնական եվրոպական արձագանքը»,- պարզաբանել էր Եվրահանձնաժողովի նախագահը։

AFP-ն հիշեցնում է, որ հիբրիդային հարձակումներ ասելով՝ նկատի են առնվում թաքնված ագրեսիվ գործողությունները, օրինակ՝ կիբերհարձակումները, անօդաչու սարքերի կիրառմամբ հարձակումները, ստորջրյա մալուխների դեմ դիվերսիաները կամ միգրացիայի նպատակային օգտագործումը։ Եվրոպական երկրները կարծում են, որ Մոսկվան դիմում է այս բոլոր միջոցներին՝ Արևմուտքում Ուկրաինայի դաշնակիցներին ապակայունացնելու նպատակով։

Անցյալ շաբաթ Դանիայի ռազմական հետախուզության ծառայությունը (FE) նախազգուշացրել էր, որ Ռուսաստանն առաջիկա ամիսներին կարող է նոր հիբրիդային հարձակումներ իրականացնել Արևմուտքի տարածքում գտնվող թիրախների դեմ։ Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումների վտանգի մասին ավելի վաղ խոսել էր նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ռազմական ներխուժման սկսվելուց հետո Վարշավան բազմիցս Մոսկվային մեղադրել է «դիվերսիաներ» իրականացնելու մեջ։

Գերմանիայի խորհրդարանական պետական քարտուղար Սեբաստիան Հարթմանը, որն այս անգամ Բրյուսելում Գերմանիան ներկայացնում է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի փոխարեն, Ռուսաստանի հիբրիդային հարձակումներն անվանել է «անընդունելի» և այս կապակցությամբ «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի համատեղ արձագանքի» կոչ է արել։

«Հնարավորությունները քննարկվում են, այս հարցի շուրջ դեռ պետք է համաձայնության գալ»,- ասել է նա։

Ակնկալվում է, որ Բրյուսելում ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում կքննարկվի Ուկրաինային հետագա աջակցությունը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։ Օրակարգում են նաև Իրանի պատերազմը և Կարմիր ծովում ստեղծված իրավիճակը։ Այս ջրային տարածքում քաղաքացիական նավագնացության դեմ Իրանի կողմից աջակցվող հուսիթների հաճախակի դարձած հարձակումների պատճառով Կայա Կալլասը կոչ է արել ԵՄ երկրներին ավելի շատ նավեր ուղարկել՝ Aspides առաքելությանը մասնակցելու համար։

2024 թվականի փետրվարից Գերմանիան, Եվրամիության մի շարք այլ երկրների հետ, մասնակցում է Aspides առաքելությանը, որի նպատակն է նավագնացությունը պաշտպանել իրանամետ հութիների հարձակումներից։ Թեև ԵՄ մանդատը տարածվում է նաև Պարսից ծոցի վրա, մասնակից երկրների նավերը կարող են գործել միայն Կարմիր ծովում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի