Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ը չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից 6 տարի անց բանակցային գործընթացն աչքի է ընկնում հակասական զարգացումներով։ Factor TV-ի եթերում Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Դիանա Կարապետյանը վերլուծել է հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա փուլն ու Բաքվի վարած քաղաքականությունը։ Նա նշում է, որ հատկապես վերջին մեկ ամիսն առանձնանում էր իր հակասականությամբ. «Վերջին 6 տարիների, 3 տարիների և այս 1 տարվա պրիզմայով նայելով՝ հատկապես այս սեպտեմբերը բավականին խրթին, տարաբնույթ և պարադոքսալ հայտարարություններով լի ամիս էր»։

Ըստ Կարապետյանի՝ խաղաղության մասին խոսելիս անհնար է շրջանցել առկա խնդիրները՝ գերիների վերադարձ, օկուպացված տարածքներ (մասնավորապես՝ 2022 թ. Ջերմուկի ուղղությամբ տեղի ունեցածը), պատմամշակութային ժառանգության պահպանում։ Այս համատեքստում նա կարևորեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթը.

«Եթե մենք չենք խոսում այն խնդիրների մասին, որոնք կան, չլուծված հարցերի մասին և երկխոսություն պահանջող այդ թեմաների մասին, ապա մենք չենք կարող ունենալ այդ ազատ և անկաշկանդ միջավայրը հայտարարելու, որ այո, խաղաղությունը հաստատված է»։

Անդրադառնալով Հայաստանի հասցեին հնչող «ռևանշիզմի» ու «միլիտարիզացիայի» ադրբեջանական մեղադրանքներին՝ Կարապետյանը նկատում է, որ Բաքվի քարոզչամեքենան դրանք սկսել էր շրջանառել դեռևս սեպտեմբերի 4-ից։ Փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանն այս հռետորաբանությունն օգտագործում է ՀՀ-ի Սահմանադրության փոփոխության հարցում առկա ժամանակային խզումը շահարկելու համար.

«Բոլոր դեպքերում ադրբեջանական կողմից կա պայման, որ Անկախության հռչակագրին հղումը նոր Սահմանադրության մեջ պետք է չլինի… Քանի որ այս պահին առնվազն Հայաստանի իշխանությունները չունեն այն գործիքակազմը, որ իրականացնեն հանրաքվե… այդ հապաղումը և գործիքակազմի չբացահայտումը ադրբեջանական կողմին թույլ է տալիս խոսել ռևանշի մասին»։

Բացի այդ, ըստ փորձագետի, այս ագրեսիվ հռետորաբանությունը նաև քողարկող նպատակ ուներ՝ շեղելու հանրության ու մեդիայի ուշադրությունը սեպտեմբերյան ցավալի տարելիցներից։

Խոսելով «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվի մասին՝ փորձագետը նշեց, որ այն նոր չէ (գալիս է 90-ականներից) և այս փուլում ավելի շատ ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին՝ հասարակությանը համախմբված պահելու համար.
«30 տարի ինքը սովոր է եղել, որ Արցախը պետք է լիներ իրենց պատկերացմամբ ազատագրված, և իրենք այսօր ըստ էության դա ունեն և պետք է ունենան որևէ մի կետ, որի շուրջ այդ կոնսոլիդացիան կպահպանվի… Որովհետև ցանկացած զգայուն իրավիճակում, երբ որ հասարակությունը թույլ կտա իրեն թուլանալ, էնտեղ գլուխ կբարձրացնեն սոցիալական և քաղաքական խնդիրներ»։

Անդրադառնալով հաղորդակցությունների բացմանն ու «Թրամփի ուղի» նախագծին՝ Կարապետյանը նշեց, որ Բաքուն փնտրում է անարգել անցման ճանապարհ. «Կա այսպիսի խոսույթ… արդյո՞ք Ռամիլ Սաֆարովը, օրինակ, կարող է անցնել այդ ճանապարհով անարգել… Ադրբեջանական կողմից էլ այդ թեման բավականաչափ բարձրաձայնվում է, և իրենք ուզում են շատ ավելի ագրեսիվ, շատ ավելի կոշտ հռետորաբանությամբ հայտարարություն»։

Չնայած այս ամենին, փորձագետը նոր ռազմական էսկալացիայի վտանգն այս պահին փոքր է համարում՝ ընդգծելով, որ Բաքուն փորձում է չտորպեդահարել բանակցությունները դերը։ Բացի այդ, Ալիևը չի ցանկանում վնասել իր նոր ձևավորած իմիջը.

«23 թվականին, երբ որ հաստատեց իր վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի վրա և էթնիկ զտում իրականացրեց, դրանից հետո իրեն դիրքավորել է որպես խաղաղություն հաստատող, առաջ մղող… Իր քաղաքական իմիջի վրա նա բավականին երկար է աշխատել… ինքը այլևս չի կարող լինել այն ագրեսորը, որը կար 30 տարիների ընթացքում»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան