«44-օրյա պատերազմի մեկնարկի օրը հայտարարված ռազմական դրության ժամանակ Կառավարությունն անհիմն է արգելել հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը կամ դրանց մասնակցելը, ինչպես նաև քննադատող հրապարակումները»,- այս մասին իր որոշման մեջ արձանագրել է սկզբում Վարչական, իսկ օրեր առաջ՝ նաև Վարչական վերաքննիչ դատարանը։ «Ռազմական դրության տվյալ սահմանափակումները՝ հավաքների ազատության արգելքը և կարծիքի ազատության կոպտագույն սահմանափակումները, հակասում են ՀՀ-ում …

