Հրադադարից հետո Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ «վրդովված է Լիբանանի խիտ բնակեցված տարածքներում տեղի ունեցած ավերածություններից ու մահերից», քանի որ Իսրայելը չորեքշաբթի օրը հարձակումների զանգվածային ալիք էր սկսել, գրում է The Guardian-ը։

Կարմիր խաչը  հայտարարել է, որ ծանր պայթուցիկ զենքերը հարվածել են թաղամասերին, այդ թվում՝ Բեյրութի, առանց արդյունավետ նախնական նախազգուշացումների։

«Շատերը, որոնք  սկսել էին մտածել այն պահի մասին, երբ կարող են վերադառնալ իրենց տները, շտապում էին փողոցներ և հիվանդանոցներ՝ փնտրելով անհետ կորած սիրելիներին կամ փնտրելով անվտանգություն, որն ավելի ու ավելի անհասանելի է թվում», – ասել  է Ագնես Դհուրը՝ ԿԽՄԿ-ի Լիբանանում պատվիրակության ղեկավարը։

Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ չորեքշաբթի օրը տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ, իսկ 1165-ը՝ վիրավորվել։

Բացի այդ՝ ՄԱԿ-ը հայտնում է, որ մարտի սկզբից ի վեր 1.1 միլիոն լիբանանցի տեղահանվել է։

Եվ այս  թիվը, որը կազմում է Լիբանանի բնակչության գրեթե մեկ հինգերորդը, կանխատեսվում է, որ կաճի չորեքշաբթի  երկրի վրա Իսրայելի կողմից հասցված ավելի քան 100 ավիահարվածներից հետո, ասել է Լիբանանում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ղեկավարը։

Իմրան Ռիզան տեսակապի միջոցով ՄԱԿ-ի թղթակիցներին ասել է, որ լիբանանցիներին իրենց տները լքելու վերաբերյալ Իսրայելի հրամանները այժմ ազդում են երկրի տարածքի 15.5%-ի վրա։

Նա նաև մատնանշել է Իսրայել-Հեզբոլլահ հակամարտության ընթացքում առողջապահական հաստատությունների վրա հարձակումների աճը,գրանցվել է ավելի քան 106 դեպք, որոնց արդյունքում զոհվել է 57 մարդ, իսկ վիրավորվել՝ 158-ը։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի