Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավորները՝ վիրավորվել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Լիբանանի առողջապահության նախարարությունը  հայտնել է, որ չորեքշաբթի օրը երկրում Իսրայելի կողմից իրականացված մի շարք հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, իսկ հարյուրավորները վիրավորվել։

«Շատ լուրջ սրման պայմաններում Իսրայելի ռազմական ինքնաթիռները միաժամանակյա ավիահարվածներ են հասցրել Լիբանանի մի քանի տարածքների վրա, որի արդյունքում, նախնական տվյալներով, զոհվել են տասնյակ  մարդիկ,  հարյուրավոր վիրավորներ կան», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը վերահաստատել է քաղաքացիներին ուղղված կոչը՝ «նվազեցնել երթևեկության խցանումները, հատկապես մայրաքաղաքի թաղամասերում, որպեսզի առաջնահերթություն տրվի փրկարարական և շտապօգնության ծառայություններին»։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ բանակը չորեքշաբթի օրը անակնկալ հարձակում է իրականացրել Լիբանանի տարբեր մասերում՝ թիրախավորելով «Հըզբոլլահ» շարժման հարյուրավոր անդամների։

«Իսրայելի պաշտպանության բանակը անակնկալ հարված է հասցրել Լիբանանի տարբեր հրամանատարական կենտրոններում գտնվող «Հըզբոլլահի» հարյուրավոր ահաբեկիչներին։ Սա «Բիպերս» գործողությունից ի վեր «Հըզբոլլահի» կրած ամենամեծ կենտրոնացված հարվածն է», – ասել է Կացը տեսաուղերձում՝ անդրադառնալով 2024 թվականին «Հըզբոլլահի» դեմ իրականացված խոշոր գործողությանը, որը ներառում էր փեյջերների ռումբերը։

Նշենք, որ առավոտից Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի