ՉԼ․ «Բարսելոնան» պարտվել է «Աթլետիկոյին», ՊՍԺ-ն հաղթել է «Լիվերպուլին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
Բոլորը

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 0։2 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»։

44-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվել է «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Պաու Կուբարսին, իսկ մեկ րոպե անց տուգանային հարվածով հանդիպման հաշիվը բացել է «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ 70-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկել է փոխարինման մտած նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը։

Նախորդ անգամ «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում «Աթլետիկոյին» պարտվել էր շուրջ 20 տարի առաջ՝ 2006թ․ փետրվարին։

Օրվա մյուս խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ն ընդունել է անգլիական «Լիվերպուլին» ու հաղթել 2։0 հաշվով։ Դաշտի տերերի կազմում աչքի են ընկել ֆրանսիացի հարձակվող Դեզիրե Դուեն ու վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան։

Այս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 14-ին։