Սլովակիան վերջին պահին հանել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների երկարաձգման գործընթացի վրա դրված արգելափակումը։ Սահմանափակող միջոցներն անմիջապես երկարաձգվել են ևս վեց ամսով, շաբաթ օրը՝ մարտի 14-ին, հայտնել է Եվրամիությունը։ Ինչպես AFP գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները, Բրատիսլավայի կառավարությունը հրաժարվել է իր նախնական պահանջից՝ պատժամիջոցների ցուցակից հանել երկու օլիգարխների։ Այդ ցուցակում ընդգրկված է շուրջ 2500 ռուս …

