ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Միացյալ Նահանգները երկու շաբաթով դադարեցնում է «Իրանի  ռմբակոծություններն ու հարձակումները»՝ Պակիստանի հետ խորհրդակցություններից հետո, այն պայմանով, որ նույն ժամանակահատվածում ապահովվի նավերի անարգել անցումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial-ում։

Իր հայտարարության մեջ Թրամփը մեջբերել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի խնդրանքը՝ «զսպել այն կործանարար ուժը, որը երեկ երեկոյան շարժվում էր դեպի Իրան»։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմը պայմանավորված է նրանով, որ «մենք արդեն հասել և գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները»։

Ըստ Թրամփի`Իրանի հետ վերջնական, երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը նույնպես արդյունավետորեն ընթանում է։ «Մենք ստացել ենք Իրանից 10 կետից բաղկացած առաջարկ և կարծում ենք, որ դա բանակցությունների համար գործնական հիմք է։ Վիճելի  գրեթե բոլոր հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի և Իրանի միջև, բայց երկշաբաթյա ժամանակահատվածը թույլ կտա վերջնականապես ավարտել համաձայնագիրը»։

ԱՄՆ վարչակազմի մի պաշտոնյա The New York Times-ին  ասել է, որ Իրանի դեմ ամերիկյան ռազմական հարվածներն արդեն դադարեցվել են։

Իսրայելը նույնպես կմիանա Իրանի դեմ երկշաբաթյա հրադադարին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային։

Թեհրանը հաստատել է հրադադարի իր պատրաստակամությունը, հայտնում է  պետական Fars լրատվական գործակալությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը «մեծ հաղթանակ» է տարել Միացյալ Նահանգների նկատմամբ՝ ստիպելով Վաշինգտոնին ընդունել պատերազմի լիակատար դադարեցման իր տասը կետանոց ծրագիրը, այլ ոչ թե կարճաժամկետ հրադադար։ Իրանը նախկինում այս ծրագիրը Միացյալ Նահանգներին էր փոխանցել Պակիստանի միջոցով։ Դրա կետերի թվում են Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացումը և Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճարի սահմանումը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը երկու շաբաթվա ընթացքում կվերաբացվի նավերի անվտանգ անցման համար՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգված և տեխնիկական սահմանափակումները հաշվի առնելով։

ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին Իսլամաբադում՝ «ամերիկյան կողմի նկատմամբ լիակատար անվստահությամբ», – հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի