Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին, անդրադառնալով ՏԻՄ օրենքի նոր փաթեթին, ընդգծեց, որ քաղաքի երթևեկության ծանրաբեռնվածության մի մասը կապված է սխալ կայանման հետ։ Ավինյանի խոսքով՝ թեև Երևանի ՏԻՄ օրենքի փոփոխությունների նախագծում ի սկզբանե նախատեսված էր քարշակների գործառույթը քաղաքապետարանին փոխանցելու հնարավորություն, այդ դրույթը հանվել է՝ ՆԳՆ-ի առաջարկով։ Փոխարենը, Ներքին գործերի նախարարությունը ստանձնել է պարտավորություն՝ էապես ակտիվացնել սխալ …

