«Ուրարտուն» չի ընդունել «Ալաշկերտի» դեմ հանդիպման արդյունքը․ ՀՖՖ-ից արձագանքել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 17:27
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուրարտուն» ֆուտբոլի Հայաստանի առաջնության 22-րդ տուրում «Ալաշկերտից» 1։3 հաշվով կրած պարտությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ։ «Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի հայտարարությունում նշված է, որ թիմը չի ընդունում այդ հանդիպման արդյունքը՝ մրցավարական լուրջ սխալների պատճառով։

«Մենք չենք ընդունում Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Ուրարտու» – «Ալաշկերտ» հանդիպման արդյունքը՝ այն համարելով ոչ արդար և ձևավորված մրցավարական լուրջ սխալների պայմաններում։

Մրցավարության օբյեկտիվության և որակի վերաբերյալ ստիպված ենք հրապարակավ արտահայտել մեր դժգոհությունը։

Մրցավարությունը եղել և մնում է հայկական ֆուտբոլի ամենացավոտ և խնդրահարույց օղակներից մեկը՝ ուղղակիորեն ազդելով առաջնության մակարդակի, արդարության և վստահության վրա։ Այս հանդիպումը հերթական անգամ դարձավ դրա վառ ապացույցը․ մենք ականատես եղանք մրցավարության անընդունելի որակի, որը խաթարեց խաղի բնական ընթացքը և մրցակցության արդար սկզբունքները։

Անընդունելի է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի ցուցաբերում բավարար հետևողականություն նմանատիպ մրցավարական համակարգի բարելավման հարցում։ Ակնհայտ սխալները մնում են անպատիժ, ինչը ձևավորում է անվստահության և անարդարության խորացող մթնոլորտ։

Հաշվի առնելով, որ մրցաշրջանի ավարտը մոտենում է, առկա են լուրջ հիմքեր կարծելու, որ նմանատիպ խայտառակ մրցավարական սխալները կարող են ազդել մրցաշարային աղյուսակի ձևավորման վրա՝ վտանգելով առաջնության արդարությունն ու թափանցիկությունը։

Մենք պահանջում ենք՝

-մրցավարության որակի անհապաղ բարելավում,

-պատասխանատվության հստակ մեխանիզմներ,

– հավասար, անկողմնակալ մոտեցում բոլոր թիմերի նկատմամբ։

Արդարությունը չի կարող լինել ընտրովի։ Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»,- նշված է հայտարարությունում։

ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանն արձագանքել է «Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի հայտարարությանը։

«Ի պատասխան  «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի՝ Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Ուրարտու» – «Ալաշկերտ» հանդիպման վերաբերյալ հայտարարությանը՝ նշում եմ, որ ՀՖՖ-ն կարևորում է ակումբների բարձրաձայնած հարցերը, բայցև ընդգծում՝ նման թեմաները պետք է քննարկվեն մասնագիտական և կառուցողական դաշտում։

Մրցավարության որակի բարելավումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Բոլոր հանդիպումները ենթարկվում են մանրամասն վերլուծության, և անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան քայլեր։

ՀՖՖ-ն առաջնորդվում է բացառապես հավասարության, անկողմնակալության և արդար մրցակցության սկզբունքներով։ Ես հրավիրում եմ «Ուրարտուի» ներկայացուցիչներին ՀՖՖ՝ մեր մասնագետների հետ միասին քննարկելու վերոնշյալ հանդիպման յուրաքանչյուր վիճահարույց դրվագ, որը կասկածի առիթ կարող է լինել։

ՀՖՖ-ն շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ապահովելով առաջնության թափանցիկությունն ու արդար մրցակցային միջավայրը։

Մենք հասկանում ենք, որ առաջնության վերջնամասում չեմպիոնության համար պայքարը չափազանց լարված է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է բոլոր ակումբների հետ կառուցողական և պրոֆեսիոնալ քննարկման՝ մրցավարական ցանկացած վիճելի հարցի վերաբերյալ։

Համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի և երկխոսության միջոցով հնարավոր է ապահովել հայկական ֆուտբոլի կայուն զարգացումն ու առաջնության բարձր մրցակցային մակարդակը»,- Էդգար Պետրոսյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։