Հայ բռնցքամարտիկները մեծ դժվարությամբ են հասել Բրազիլ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Հայ բռնցքամարտիկները մեծ դժվարությամբ են ժամանել Բրազիլ, որտեղ ապրիլի 20-26-ին կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

«Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեծ դժվարությամբ հասել է Բրազիլի Իգուասու քաղաք, որտեղ կայանալու է WORLD BOXING-ի աշխարհի գավաթը։

Մեր ընտրանին նախ Lufthansa ավիաընկերության աշխատակիցների գործադուլների և անպատասխանատու վերաբերմունքի պատճառով ստիպված էր 2 օր մնալ Ֆրանկֆուրտում։ Այնուհետև Սպորտի կառավարման կենտրոնի միջնորդությամբ մեծ դժվարությամբ ձեռք են բերվել Ֆրանկֆուրտ-Սան Պաուլո-Իգուասու տոմսեր, բայց այդտեղ էլ եղել է չվերթի ուշացում, որի պատճառով թիմի մրցավայր հասնելը կրկին ձգձգվել է և Սպորտի կառավարման կենտրոնը ստիպված է եղել թիմի համար գնել Սան Պաուլո-Իգուասու նոր տոմսեր։ Ինչևէ մոտ 4 օր ճանապարհներին լինելուց հետո մեր բռնցքամարտիկները մրցավայրում են, իսկ աշխարհի գավաթին մասնակցում է 49 երկրի ներկայացուցիչ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ)։ Կանանց պայքարում հանդես կգան Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Էլիդա Քոչարյանը (65 կգ)։

Ապրիլի 20-ին ռինգ դուրս կգա երեք հայ բռնցքամարտիկ։ Արթուր Բազեյանը կմրցեի Սանտիագո Կելիեսի (Արգենտինա) հետ, Նարեկ Մանասյանը՝ Վիլմեռ Ռոյասի (Վենեսուելա), իսկ Արարատ Հարությունյանը՝ Զակարիա Ռոմդհանիի (Թունիս)։