Երկու շաբաթվա ընթացքում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքագրել. Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանի փոխանցմամբ՝ հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում շահագործվել է 4691 շարժակազմ՝ ապահովելով 100% կատարողական։

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տվյալներով՝ տոմսերի վավերացումների թիվը շարունակում է աճել։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է ևս 15% աճ։ Ըստ ներկայացված տվյալների՝ վավերացումների բաշխումը կազմել է՝ տրոլեյբուսներում՝ 116,138, մետրոպոլիտենում՝ 616,370, ավտոբուսներում՝ 2,477,848, ընդհանուր՝ ավելի քան 3.2 միլիոն։

Ըստ զեկույցի՝ տոմսերի ստուգման միջոցառումների արդյունքում վերջին երկու շաբաթների ընթացքում գրանցվել է 29.9% աճ՝ հասնելով գրեթե 6 միլիոն վավերացման։

Քաղաքապետ Ավինյանի խոսքով՝ այս գործընթացների արդյունքում միայն վերջին երկու շաբաթում հավաքագրվել է հավելյալ շուրջ 235 միլիոն դրամ՝ նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ։

«Փաստացի մենք նախկինում չվճարող անձանց հաշվին, նրանց վճարելու հաշվին մոտավորապես ութ նոր ավտոբուսի գումար ենք հավաքել երկու շաբաթվա ընթացքում: Ուզում եմ այս թվերը բոլորս միասին արձանագրենք և բոլորը լսեն, թե ինչ թվերի մասին է խոսքը»,- ընդգծեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։