Համայնքային ոստիկանության Մաշտոցի և Հրազդանի բաժինների ծառայողները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի շրջանառության նոր դեպքեր՝ ձերբակալելով 37-ամյա մի տղամարդու և երկու երիտասարդի։ Ըստ ոստիկանության՝ հայտնաբերվել են մեթամֆետամինի և այլ թմրամիջոցի նմանվող զանգվածներով փաթեթներ, իսկ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում նախաքննությունը շարունակվում է։ «Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, …

