«Վրացական երազանքը» կպահանջի արգելել ևս մեկ ընդդիմադիր կուսակցության գործունեությունը

Լուրեր

25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Ապրիլի 20-ին Վրաստանի  իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է նոր հայց ներկայացնել Սահմանադրական դատարան՝ արմատական ընդդիմադիր կուսակցություններն արգելելու համար, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ նախկինում ներկայացված հայցը հետ կվերցվի, իսկ թարմացված տարբերակը կընդլայնի կուսակցությունների ցանկը՝ ներառելով նաև «Ֆեդերալիստներ» կուսակցությունը։

Անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին «Վրացական երազանքը» պահանջել էր արգելել 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրական շեմը հաղթահարած երեք ընդդիմադիր խմբավորումների գործունեությունը՝ «Միասնություն – Ազգային շարժում», «Փոփոխությունների համար կոալիցիա», «Ուժեղ Վրաստան – Լելո»: Այժմ, ըստ Պապուաշվիլիի, դատական ​​հայցին միանում է նաև Գիգա Բոկերիայի և Թամար Չերգոլեիշվիլիի գլխավորած «Ֆեդերալիստներ» կուսակցությունը:

Ըստ խոսնակի՝ որոշումը պայմանավորված է նրանով, որ այս քաղաքական ուժերը, ըստ իշխանությունների, մասնակցել են «հակասահմանադրական գործողությունների», այդ թվում՝ ընտրություններն անօրինականացնելու և պետական ​​ինստիտուտները չճանաչելու փորձերին։ Պապուաշվիլին նաև նշել է, թե ինչու է հայցը հատկապես ներառել Ֆեդերալիստներին, այլ ոչ թե ընդդիմադիր դաշինքի բոլոր կուսակցություններին․ ըստ նրա՝ հաշվի են առնվել ինչպես կուսակցությունների նպատակները, այնպես էլ նրանց ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։

Մեկնաբանելով Պապուաշվիլիի հայտարարությունը՝ Թամար Չերգոլեիշվիլին նշել է, որ կուսակցությունը, միևնույն է, չէր մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, եթե այլ ընդդիմադիր ուժերին, այդ թվում՝ «Ազգային շարժմանը», չթույլատրվեր մասնակցել։ Նա «Վրացական երազանքի» նոր հայցը պայմանավորում է Սահմանադրական դատարանում գործերի վերանայման 9-ամսյա ժամկետով։ Նրա խոսքով՝ իշխանությունները սպառում են երեք կուսակցություններն արգելելու համար անհրաժեշտ ժամանակը, և «Ֆեդերալիստների» ավելացմամբ կսկսվի նոր 9-ամսյա ժամկետը։

«Սա ռեժիմի թուլության ցուցադրություն է, ուրիշ ոչինչ»,- ասել է նա։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն սահմանադրական հայցը վերանայելու ծրագրերի մասին հայտարարել էր դեռևս մարտի սկզբին։

Նախնական հայցում «Վրացական երազանքը» պնդում էր, որ ընդդիմադիր կուսակցությունները դիվերսիաներ են իրականացրել պետության դեմ և գործել են միասնական քաղաքական դիրքորոշմամբ։

Մարտի 2-ին մի քանի ընդդիմադիր ուժեր, այդ թվում՝ «Ֆեդերալիստները», դաշինք կազմեցին։ Նրանք հայտարարեցին համակարգված գործողությունների, համատեղ բողոքի ռազմավարության և քաղբանտարկյալների ազատ արձակման ու ազատ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի