Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրառմամբ անդրադարձել է ՀԷՑ-ում տիրող անմխիթար վիճակին ու հարց հնչեցնում, թե «պետականացումից հետո ՀՀ-ին (իմա՝ մեր ժողովրդին) որքա՞ն միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի փոքրիշատե «խելքի բերվեն» ՀԷՑ-ի այսչափ մաշված, գլխովին խաթարված ու տեխնոլոգիապես գերհնացած ենթակառուցվածքներն ու էներգետիկ համակարգերը»։ «Նկարում ՀԷՑ-ի բաշխման ցանցում վերջին տասնամյակների ընթացքում անդադար լարման տակ գտնվող …

