Հայաստանում ատելության խոսքի դեմ պայքարը մտնում է նոր փուլ․ Արդարադատության նախարարության մշակած նախագծերով տուգանք կամ քաղաքացիական պատասխանատվության միջոցներ կսահմանվեն ատելության խոսքի համեմատաբար մեղմ դրսևորումների համար՝ այն դեպքերի, որոնք քրեական օրենսգրքի կարգավորման տիրույթից դուրս են։ Ո՞րն է համարվելու ատելության խոսք կամ վարքագիծ։ Դա այն հրապարակային խոսքն է, նյութը կամ վարքագիծը, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում …

