Իրանի ԱԳ նախարարն Իսլամաբադ կայցելի՝ ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունները վերսկսելու

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է մեկնել Իսլամաբադ՝ Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտնում են մի քանի լրատվական գործակալություններ, այդ թվում՝ AFP-ն, AP-ն և Reuters-ը, հղում անելով անանուն պակիստանյան աղբյուրներին, փոխանցում է DW-ն։

Իրանի պետական ​​լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Արաղչին կմեկնի Իսլամաբադ, Մուսկատ և Մոսկվա։

Ուրբաթ ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց էր ունեցել Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Մինչ այս, Իրանը պատվիրակություն չէր ուղարկել Պակիստան՝ վերսկսված բանակցությունների համար, այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին կնքված առաջին փուլը հանգեցրեց անհանգիստ հրադադարի, որն ընդհատվել է շարունակական լարվածությամբ, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցում։ Բանակցությունների հաջորդ փուլը նախապես նախատեսված էր  երեքշաբթի, սակայն տեղի չունեցավ, քանի որ Իրանը հայտարարեց, որ պատրաստ չէ պատվիրակների ուղարկել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն հայտարարել է հրադադարի երկարաձգման մասին՝ բանակցություններին ավելի շատ ժամանակ տրամադրելու համար։ Դրան զուգահեռ, սակայն, նա հայտարարում է, օրինակ, Հորմուզի նեղուցում ականապատող բոլոր նավակների վրա «կրակելու և սպանելու» հրամանի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի