Հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին, կոչ ենք անում անցյալի հետ առերեսվել. Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիա

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

1915 թվականի ապրիլի 24-ի իրադարձությունների տարելիցը խորը վերքեր է թողել ամբողջ հասարակության հիշողության մեջ։ Այս մասին ասվում է Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի տարածած հայտարարությունում, գրում է T24-ը։

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ում կորցրել ենք ցեղասպանության ժամանակ, կոչ ենք անում սկսել անցյալի հետ առերեսվելու և ճշմարտությունը կրկին բացահայտելու գործընթաց՝ ապագայի համար, որտեղ գերակշռում են խաղաղությունն ու մարդու իրավունքները»,- ասվում է հայտարարությունում։

Դրանում 1915 թվականի իրադարձությունները որակվել են որպես ցեղասպանություն։ Նշվում է, որ «այդ բոլոր իրադարձությունները միջազգային մակարդակով լայնորեն սահմանվում են որպես ցեղասպանություն՝ հիմնվելով պատմական իրականության ընդհանուր գնահատման և մարդկության խղճի վրա»։

«Հայերը, որոնք այս հողերի մասն են կազմում, 1915 թվականին հարկադրվել են տեղահանության և սպանվել կամ թողնվել են մահանալու տեղահանության ճանապարհին: Այդ ժամանակվանից անցել է ավելի քան մեկ դար, և այս ճշմարտությանը առերեսում չի եղել, և ոչ էլ արդարադատություն է իրականացվել հայերի կրած տառապանքների համար։ Մենք կարծում ենք, որ մարդկության դեմ հանցագործությունները կարող են հաղթահարվել միայն դրանց առերեսվելով և մարդկանց պատասխանատվության ենթարկելով՝ առանց դրանք ժխտելու։ Պատմության և ճշմարտության դեմ առերեսումը ոչ միայն անցյալի ցավը մեղմելու, այլև համընդհանուր իրավական նորմերի շրջանակներում ապագայում նմանատիպ տառապանքներ կանխելու պատասխանատվության կատարման մասին է։ Մենք հիշատակում ենք նրանց, ում կորցրել ենք ցեղասպանության ժամանակ և կրկին կոչ ենք անում սկսել անցյալի հետ դեմ առ դեմ կանգնելու և ճշմարտությունը բացահայտելու գործընթաց՝ ապագայի համար, որտեղ գերակշռում են խաղաղությունն ու մարդու իրավունքները»,- ասվում է ասոցիացիայի հայտարարությունում։

2022 թվականի ապրիլի 24-ին Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի՝ «Հիշողություն և առերեսում» հայտարարության պատճառով հայց էր ներկայացվել կառույցի նախկին նախագահ Նահիտ Էրենի և խորհրդի 10 անդամների դեմ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն։ 2024 թվականի հոկտեմբերի 16-ին Դիարբեքիրի 10-րդ ծանր քրեական դատարանն արդարացրել է ասոցիացիայի ղեկավարներին՝ այն հիմքով, որ չեն բավարարվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նկարագրված «հանցագործության իրավական տարրերը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի