Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

«Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը հայտարարել է, որ ապրիլի 24-ին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը,  Թուրքիայի դեսպանատան դիմաց խաղաղ ցույց անցկացնելու թույլտվություն չի ստացել, գրում է Эхо Кавказа-ն։

Կազմակերպության վարչության անդամ Ժանետա Բաղդասարյանի խոսքով՝ սահմանված ժամկետներում գրավոր հարցումներ են ներկայացրել քաղաքապետարան և Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ), սակայն միջոցառումը պահանջվող վայրում անցկացնելու թույլտվություն չի տրամադրվել։ Ըստ նրա՝ պատասխանում նշվում էր, որ Վրաստանի «Հավաքների և ցույցերի մասին» օրենքի համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունը պարտավոր է ապահովել հավաքների ազատության և բողոքի ցույցերի անցկացման վայրերում բնակվող, աշխատող կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անձանց իրավունքների միջև հավասարակշռությունը։ Այս անձինք չպետք է սահմանափակվեն իրենց գործունեությունը շարունակելու հարցում։

Նշվել է, որ ՆԳՆ-ն պարտավոր է նաև պահպանել հավասարակշռություն հավաքների ազատության և հասարակական անվտանգության, օրինականության և կարգուկանոնի, քաղաքացիների տրանսպորտի և ազատ տեղաշարժի, ինչպես նաև մարդու այլ իրավունքների և ազատությունների միջև: Այս նպատակով ՆԳՆ-ն իրավունք ունի քննարկել հավաքի ժամանակը և/կամ վայրը կամ դրա երթուղին փոխելու նպատակահարմարությունը: Հետևաբար, հաշվի առնելով նշված վայրը և դրա առանձնահատկությունները, միջոցառման անցկացումը կարող է հանգեցնել այս պահանջների խախտման, ուստի կազմակերպությանն առաջարկվել է քննարկել վայրի փոփոխության հարցի հնարավորությունը:

Ժանետա Բաղդասարյանն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել է, որ չեն քննարկում ցույցը այլ վայրում անցկացնելու հարցը: Համայնքի ներկայացուցիչների համար կարևոր էր ցույցն անցկացնել Թուրքիայի դեսպանատան դիմաց, ինչպես դա արել են վերջին քսան տարիների ընթացքում։

«Հայ համայնքը հրաժարվում է ցույցը որևէ այլ տեղ անցկացնել. մենք չենք քննարկում միջոցառումը, Թուրքիայի դեսպանատնից բացի, այլ վայրում անցկացնելու հարցը: Հետևաբար, մենք ոչինչ չենք ծրագրում անցկացնել»,- ասել է Բաղդասարյանը։

Կազմակերպությունը նաև նշում է, որ «այս գործելակերպը չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին և խաթարում է պետական ​​ինստիտուտների նկատմամբ վստահությունը։ Տարիներ շարունակ Վրաստանը դիրքավորվել է որպես ժողովրդավարական պետություն, որը հիմնված է օրենքի գերակայության, մարդու իրավունքների հարգանքի և խոսքի ազատության վրա»։

«Մենք համոզված ենք, որ հասարակության բոլոր խմբերը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունները, պետք է կարողանան ազատորեն և խաղաղ կերպով արտահայտել իրենց քաղաքացիական տեսակետները նման պայմաններում»,-  ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ իրենց նպատակն էր անցկացնել խաղաղ ցույց՝ «ուղղված պատմական հիշողության պահպանմանը, ցեղասպանության զոհերի հիշատակի հարգմանը և Հայոց ցեղասպանության ճանաչման կոչին»։

Ավելի վաղ՝ ապրիլի 6-ին, ՆԳՆ-ն բավարարել էր «Վրաստանի հայ համայնք»-ի դիմումը և թույլատրել երթը մետրոյի Իսանի կայարանից դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի