ԱՄՆ-ում մեղադրանք են առաջադրել Մադուրոյի ձերբակալությանը մասնակցած զինծառայողին, որը դրա արդյունքի վրա խաղադրույք է կատարել

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ԱՄՆ-ում զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության վրա խաղադրույք կատարելու համար։ Նշվում է, որ գործողության մասին գաղտնի տեղեկատվությունն օգտագործելով՝ նա խաղադրույք է կատարել և, ենթադրաբար, շուրջ 400,000 դոլար վաստակել, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալներով՝ բանակի հատուկ նշանակության ջոկատի սերժանտ Գեննոն Քեն Վան Դայքը մասնակցել է Մադուրոյին ձերբակալելու գործողության ծրագրմանն ու հունվարի 3-ին դրա իրականացմանը։ Գործողությանը նախորդող շրջանում նա խաղադրույքներ է կատարել Polymarket հարթակում՝ ենթադրելով, որ ԱՄՆ զորքերը կմտնեն Վենեսուելա, և Մադուրոն կհեռացվի իշխանությունից, գրում է The Insider-ը։

Վան Դայքին մեղադրանք է առաջադրվել անձնական շահի համար գաղտնի տեղեկատվության չարաշահման, պետական ​​ոչ հրապարակային տվյալների գողության, ապրանքային և էլեկտրոնային խարդախության, ինչպես նաև անօրինական ֆինանսական գործարքներ կատարելու համար։

Արդարադատության նախարարությունը նշում է, որ զինծառայողներին գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն է տրամադրվում միայն իրենց առաքելությունները կատարելու համար, և նրանց թույլատրված չէ այն օգտագործել անձնական շահույթի համար։

Խաղադրույքների հարթակը հայտարարել է, որ համագործակցել է իշխանությունների հետ և կամավոր հայտնել կասկածելի գործունեության մասին։ Բացի այդ՝ ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առևտրի հանձնաժողովը քաղաքացիական հայց է ներկայացրել Վան Դայքի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի