Ski Classics շարքի մասնակից Գուրո Յորդհայմը Նորվեգիայում մահացել է ձնահոսքի հետևանքով, տեղեկացնում է NordicMag-ը։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել նորվեգական Հեմսեդալում, որտեղ 29-ամյա Յորդհայմը մարզումներ էր անցկացնում։ Նորվեգացի մարզիկը մահացել է մինչև փրկարարների ժամանումը, այդ պատճառով բժիշկներին չի հաջողվել օգնել նրան։ Այս տարի Նորվեգիայի լեռնային շրջաններում ձնահոսքի վտանգի մակարդակը բարձրացել է։ Գուրո Յորդհայմը մարզական կարիերան …

