ՀՀ-ն եկավ ապացուցելու, որ բարգավաճումը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության․ Մակրոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
Բոլորը

«Երեկ, երբ ես ելույթ էի ունենում ֆրանսիական համայնքի առջև, ասում էի, թե ով կարող էր պատկերացնել, որ չորս տարի առաջ կամ ութ տարի առաջ հնարավոր կլիներ հավաքվել այստեղ՝ Երևանում, Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում՝ ավելի քան 40 տարբեր պետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, իրականացնելով Եվրոպական միության և Հայաստանի միջև գագաթնաժողովի շրջանակներում։ Շատ քչերը կարող էին պատկերացնել դա»,- «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Եվ ինչ-որ մի բան փոխվել է ձեր երկրում, որը 2020 թվականի աշնանը վերապրեց պատերազմը, որը բոլորս հիշում ենք, և որը ծայրահեղ հետևանքներ ունեցավ։ Ակնհայտ է, որ ինչ-որ մի բան վերափոխվել է։ Այն պահը, որ մենք հիմա ապրում ենք, Հայաստանի պահն է, և այս պահը ճանապարհ է բացում, որն արդեն իսկ հաջողություն է»։

Մակրոնը դիմելով վարչապետ Փաշինյանին շեշտեց՝ առաջինը խաղաղության ճանապարհն է, որը խիզախություն ունեցանք հաստատել.

«Այսինքն, գտնել այն ուղիները, որոնք հարկավոր են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար։ Եվ 2022 թվականի Պրահայի գագաթնաժողովը, ինչպես նաև Վաշինգտոնի գագաթնաժողովը եկան եզրափակելու վերջնականապես այս խաղաղությունը։ Ինչպես ես ասացի, սա խիզախ և անհրաժեշտ որոշում էր, և այս որոշումը նաև ամրապնդեց և բերեց բարգավաճություն։

Երբ ես նայում եմ անցած ութ տարիները, Հայաստանում միջին աճը կազմում է 6%։ Այսինքն՝ այս վերջին երկու տարիներին ավելի է մեծացել։ Սա արդեն տպավորիչ ցուցանիշ է, որը ցույց է տալիս ձեր մոդելի օրինակը։ Եվ դուք շատ լավ նկարագրեցիք քիչ առաջ այդ առաքինի օրինակը խաղաղության և բարգավաճման համար։ Եվ այս ամենը մի քանի տարի է արդեն զարգանում է։

Իրապես սա Հայաստանի պահն է, որովհետև այստեղ՝ Հայաստանում են եվրոպացիները քննարկումներ անցկացնում, քանի որ դուք եք կազմակերպել և հյուրընկալել ութերորդ գագաթնաժողովը Եվրոպական քաղաքական համայնքի։ Եվ այսօր առավոտյան Եվրամիության և Հայաստանի միջև գագաթնաժողովը նույնպես քննարկեց մի շարք կարևոր ծրագրեր, որոնք խոստանում են զարգացում ենթակառուցվածքների ոլորտում, ներդրումներ անվտանգության ոլորտում և այլն։ Եվ այսօր այն, ինչ տեղի է ունենում ձեր երկրում, կարելի է ասել, շատերը չէին սպասում նման պահի։ Եվ դուք կարողացաք մեկնարկել այս ամենը մեծ խիզախությամբ վերջին տարիներին, և սա խորապես փոխում և մեծ հաջողություններ ու հնարավորություններ է ընձեռում Հայաստանին»։

Մանրամասները՝ տեսանյութում։