Ապաշրջափակման համատեքստում գործնականում այդպիսի ճանապարհ կամ երկաթուղի չկա, որի բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե Իջևան-Հրազդան երկաթուղու ճյուղը միացնենք Վանաձոր-Գյումրի երկաթուղու ճյուղին, կստացվի, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ջաջուռ-Գյումրի և Ախուրիկ երկաթգիծն է։ Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման ուղին Ադրբեջանով երկաթուղային …

