Արուսյակ Ջուլհակյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Ազգային ժողովը մայիսի 5-ի նիստում քննարկել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թափուր պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։

«Ազգային ժողովը մայիսի 5-ի հերթական նիստում քննարկել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է Արուսյակ Ջուլհակյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին :

Ելույթ ունենալով՝ Արուսյակ Ջուլհակյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար:

«Սա ինձ համար մեծ պատիվ է, միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հանձնաժողովն ավանդաբար ամենածանրաբեռնվածն է Ազգային ժողովում»,- ասել է թեկնածուն եւ հավելել, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին անդամակցել է 2019 թվականի հունվարից, հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել 2022 թվականի հոկտեմբերին: Նրա խոսքով այդ ամբողջ ընթացքում հանձնաժողովում քննարկվել, ապա ընդունվել են 1000-ից ավելի օրենքների նախագծեր:

Արուսյակ Ջուլհակյանը մանրամասնել է հանձնաժողովի կատարած աշխատանքը, անդրադարձել ընդունված օրինագծերին:

«Ձեր քվեին արժանանալու դեպքում աշխատելու եմ կառուցողական համագործակցություն ապահովելու շուրջ: Պատրաստ եմ աշխատել բոլոր խմբակցությունների եւ պատգամավորների հետ՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, քանի որ իրավական պետության կայացումը վեր է կուսակցական շահերից»,- ամփոփելով ելույթը՝ նշել է թեկնածուն:

Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել է պատգամավորների հարցերին»,- ասված է ՀՀ ԱԺ—ի տարածած հաղորդագրությունում։