ՀՀ-ն իր գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
Բոլորը

«Ես ուզում եմ ձեզ ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության հետ վերջին տարիների ընթացքում, եթե կարող ենք ասել «Երևանյան երկխոսություն» համաժողովի գոյության ընթացքում: Տեղի է ունեցել շատ կարևոր և էական մի բան, որը կարող է նույնիսկ անհավանական թվալ: Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- «Երևանյան երկխոսություն» համաժողովի իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը հինա բոլորովին այլ աշխարհագրական դիրք ունի, քան ունեցել է ընդամենը մի քանի տարի առաջ:

«Հասկանալիորեն Հայաստանի Հանրապետությունը այն նույն տեղում է, որտեղ և եղել է նախկինում: Հենց սրանում է ամբողջ իմաստը և նրբությունը, որ գտնվելով միևնույն տեղում, մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք նախկինում: Բայց որպեսզի այսօրվա աշխարհագրական դիրքը ես ճշգրիտ ձեզ նկարագրեմ, ուզում եմ խոսել, թե նախկինում ինչպիսին էր միջին վիճակագրական ընկալումը աշխարհագրական դիրքի մասին, որը ի դեպ տարածված էր թե՛ մեզանում, թե՛ մեր մասին արտերկրյա պատկերացումների մեջ: Նախկինում արձանագրվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ունի շատ բարդ և խնդրահարույց աշխարհագրական դիրք, որովհետև գտնվում է խնդրահարույց տարածաշրջանում, ունենալով խնդրահարույց հարևանություն և հետևաբար այդ հարևանությունից բխող գոյաբանական ռիսկեր:

Եվ թերևս այս ընկալումները, որի ծագումնաբանության մասին դեռ պետք է խոսել և մտածել, այս ընկալումները, որ առաջնորդում էին մեր պետությունը, մեր գիտակցությունը, մեր բոլոր գործողությունները, որոշումները, ընկալումները մեր և աշխարհի մասին։

Այսօր, և ես կարող եմ դա արձանագրել, տեղի է ունեցել իրապես պատմական մի իրադարձություն այն իմաստով, որ հիմա Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի կարճ նկարագրությունը այն չէ, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է խնդրահարույց տարածաշրջանի խնդրահարույց միջավայրում: Այլ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի նկարագրությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես կարող է երևալ այս քարտեզից, Հայաստանի Հանրապետությունով է անցնում Արևելքը Արևմուտքին և հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը:

Եվ այս ընկալումը իր հետ բերում է բոլորովին նոր նկար և նոր պատկեր Հայաստանի Հանրապետության, նրա վիճակի և նրա պոտենցիալի»։

Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրն է հենց այս դիտանկյունից մոտենալ հարցերին և հենց այս դիտանկյունի վրա կառուցել Հայաստանի Հանրապետության ռազմավարությունները:

«Այդ ռազմավարությունները նկարագրելու համար է, որ մենք որդեգրել ենք և իրականացնում ենք երկու իրարից բխող և փոխկապակցված նախագծեր: Դրանցից առաջինը, որ ես առիթ եմ ունեցել ներկայացնել՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է և երկրորդը, որի մասին համոզված եմ գիտեք՝ TRIPP նախագիծն է՝ Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության: TRIPP նախագիծը առաջին հերթին մեր ընկալումներով երկաթուղային կապի վերականգնումն է Արևելքի և Արևմուտքի միջև: Եվ իհարկե, երբ խոսք է գնում երկաթուղու մասին, երկաթուղին առաջին հերթին ինքը որոշակի պայմաններ է ենթադրում, այդ թվում աշխարհագրական ռելիեֆային, և ակնհայտ է, որ մենք ունենք այս փուլում հիմնական մի ուղի և դա Հայաստանի հարավով անցնող այս երթուղին է, որով մենք պատկերացնում ենք Արևելքը Արևմուտքի հետ կապելու գործընթացը և այդպես շարունակ:

Բայց երկաթուղին TRIPP նախագծի միակ ուղղությունը չէ: Ուզում եմ ընդգծել, որ TRIPP նախագծի շրջանակներում և նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ենթադրվում են էլեկտրահաղորդման գծեր, ենթադրվում են խողովակաշարեր՝ նավթատար խողովակաշարեր, գազատար խողովակաշարեր, որոնք արդեն ամենևին պարտադիր չէ, որ անցնեն իմ նշած երթուղով, այլ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով: Կապված ինժեներական տեխնիկական բազմաթիվ նրբությունների հետ՝ այդ բոլոր նախագծերը կարող են իրականացվել: Եվ հիմա մենք կենտրոնացած ենք հենց այս խնդրի վրա, որպեսզի իրականացնենք այս պոտենցիալը, որը թաքնված է հենց մի նախադասության մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։