Կառավարությունը նախատեսում է ժամանակավորապես չեղարկել մի շարք պետությունների քաղաքացիների համար 2008 թվականից գործող սահմանափակումը, որով մուտքի վիզա հնարավոր էր ստանալ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսարանների միջոցով՝ հրավերի առկայության դեպքում։ Նախագծով COP17 համաժողովի շրջանակում որոշ երկրների ներկայացուցիչներ կկարողանան վիզա ձևակերպել նաև E-VISA էլեկտրոնային համակարգով։ «Կառավարությունը նախատեսում է ժամանակավորապես չեղարկել 2008 թվականից գործող սահմանափակումը, որով մի շարք …

