Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
Բոլորը

«Բոլոր քաղաքական ուժերին՝ ասում եմ՝ խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող, բոլորը ջուր ծեծող են»,- այս մասին ասաց «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության ցուցակի երկրորդ համար Իշխան Գևորգյանը։

Կուսակցության անդամներն այսօր Կարապի լճի մոտ ակցիա էին իրականացնում։

Գևորգյանի խոսքով՝ իրենք ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին դիտարկում են որպես սուպերվարչապետական համակարգի մաս։

«Այս կանոններով հաղթողը դառնալու է սուպերվարչապետ, որի միանձնյա հրամանով կարող են հարցեր որոշվել, իսկ ընդդիմությունն էլ, ըստ մեզ, ոչ մի դրական փոփոխություն չի բերի», – ասաց Գևորգյանը։

Անդրադառնալով «ձայների փոշիացման» վերաբերյալ մտահոգություններին՝ Գևորգյանը նշեց, որ իրենց ուժը հավակնում է ոչ թե ավանդական ընտրողների, այլ նրանց, ովքեր դեմ են բոլորին և չեն մասնակցում ընտրություններին։

«Մենք հավակնում ենք հենց այն քաղաքացիների ձայներին, ովքեր բոլորին դեմ են։ Մենք վստահ ենք, որ այդ մարդիկ անցողիկ շեմից շատ են», – շեշտեց նա։

Պատասխանելով այն դիտարկմանը, որ իրենց քայլերը կարող են անլուրջ թվալ, Գևորգյանը վստահեցրեց, որ իրենց գործողությունները լուրջ հիմքեր ունեն։ Նա հայտնեց, որ իրենց նպատակն է խորհրդարանում ապահովել այնպիսի պատկեր, որ որևէ ուժ չկարողանա ստանալ 50%-ից ավելին և կառավարել միանձնյա։

«Մենք ներկայացնում ենք «բոլորին դեմ» քաղաքացիներին։ Եթե չկարողանանք ստիպել համակարգի փոփոխություն և հարյուրօրյա ծրագրի իրականացում, մենք կհեռանանք խորհրդարանից և պայքարը կշարունակենք քաղաքացիների հետ միասին», – ասաց Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամազյան