Կարեն Խաչանովը՝ Կասպեր Ռուդի դեմ մրցախաղի մասին․ «Շատ տարօրինակ հաշիվ էր»

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Հռոմում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում նորվեգացի Կասպեր Ռուդից կրած պարտությունը։

«Երկար ու անձրևոտ օր էր։ Այսօր երևի հինգ անգամ նախավարժանք կատարեցի։ Մի պահ նույնիսկ մտածեցի, որ անձրևն իմ օգտին էր, որովհետև առաջին սեթը պարտվեցի 1:6 հաշվով։ Հենց այդ ընթացքում ժամանակ ունեցանք մարզիչիս հետ քննարկելու, թե ինչ կարելի է փոխել։ Երբ վերսկսեցինք խաղը, սկսեցի ավելի ագրեսիվ խաղալ, նախաձեռնությունը վերցրի իմ ձեռքը և երկրորդ սեթում արդեն ինքս հաղթեցի 6:1 հաշվով։

Ի վերջո, չկարողացա հաղթել երրորդ սեթը։ Մրցախաղի դինամիկան մի քիչ տարօրինակ էր։ Կարծես հաշիվը չէր արտացոլում իրականությունը։ Ես զգում էի, որ մենք իսկապես շատ բարձր մակարդակով էինք խաղում։ Բայց ամեն սեթի սկզբում ինչ-որ մեկը ձեռք էր բերում առավելություն, և այդ առավելությունը մեծ տարբերություն էր ստեղծում հաշվի մեջ։ Եթե իրատեսորեն նայենք մրցախաղին՝ շատ տարօրինակ հաշիվ էր։ Կարծես մրցախաղը դա չէր արտացոլում»,- Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի 23-րդ ռակետ Կասպեր Ռուդը հաղթել էր երեք սեթում՝ 6։1, 1։6, 6։2։