24 անշարժ գույք, 9,8 մլրդ դրամ, 1․8 մլն եվրո, 2․8 մլն դոլար․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ 2026-ի ապրիլի 1-ի դրությամբ։ Factor.am-ն ուսումնասիրել է դրանք և առանձնացրել է քաղաքական ուժերի ցուցակների առաջին թեկնածուների ունեցվածքը։ Ամենահարուստը, թերևս, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 1 թեկնածու Գագիկ Ծառուկյանն անցած 1 տարում ստացել է 9․4 մլրդ դրամ, 1․8 մլն եվրո, 2․8 մլն դոլար եկամուտ։ Դրանից մոտ 1․4 մլրդը նվիրատվություն է, սակայն նվիրատուի անվան փոխարեն Ծառուկյանը նշել է իր անունը, 1․8 մլն եվրո նա ստացել է բաժնեմասի օտարումից, մնացածը հիմնականում փոխառություն և շահաբաժիններ են, այդ թվում ամենամեծը՝ 4․2 մլրդ դրամ շահաբաժին «Արարատցեմենտ»-ից։ Նա բաժնեմասեր ունի 53 ընկերություններում։

ԲՀԿ ղեկավարը հայտարարագրել է 3․5 մլրդ դրամ, 26․8 մլն դոլար, 5․5 մլն եվրո և 2․3 մլն ռուբլի դրամական միջոցներ։

Նա ունի 24 անշարժ գույք, այդ թվում՝ 1 բնակարան (131.4 քմ), 1 առանձնատուն Առինջում (5234․9 քմ), 13 հողամաս Կոտայքի Առինջ, Ծաղկաձոր, Պռոշյան Վերին Պտղնի համայնքներում (ընդհանուր մոտ 61․4 հա), Գեղարքունիքում և Առինջում 7 շենք-շինություն (768 քմ) և հողին ամրակայված 2 այլ անշարժ գույք (8499 քմ)։

Ծառուկյանը հայտարարագրել է 19 ավտոմեքենա, այդ թվում՝ Rolls-Royce (2007թ․, 2008 թ․ և 2019 թ․ արտադրության), Bentley (2016 թ․), և այլն։

Ծառուկյանը միակն է, որ 8 մլն դրամը գերազանցող արժեքով թանկարժեք 64 գույք է հայտարարագրել, այդ թվում՝ կահույք, ջահեր, ոսկեղեն, ադամանդե ժամացույցներ և այլն, ընդհանուր՝ 6․5 մլն եվրո և 7․3 մլն դոլար արժեքով։

Գայանե Խաչատրյան