Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզպետարանները հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ որևէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել։ «Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ ▫️Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բացարձակ կեղծիք են։ ▫️Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ …

