Այսօր Հայաստանի կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», դաշնակցական Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից, և դադարեցրեց Վահե Հակոբյանի լիազորությունները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Իբրև հիմնավորում բերվեց այն, որ Սաղաթելյանը 2021-ի օգոստոսից առ այսօր գումարված 25 նիստից միայն 7-ին է ներկա եղել, 342 քվեարկություններից 198-ից բացակայել է։ Ինքը՝ իշխան Սաղաթելյանը, սա քաղաքական հետապնդում …

