Մեկ ամիս առաջ ծանրալսություն ունեցող 19 վիրահատվածներն այսօր արդեն լսելու հնարավորություն ստացան. նրանցից 16-ը երեխաներ են։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Վերականգնողական փուլից հետո բուժման ցիկլը կամբողջանա և կոխլեար իմպլանտի վիրահատությունը կհամարվի կայացած։Այս հաջողությունը պետություն-«Հայկական միջազգային բժշկական հիմնադրամ»- «էրեբունի» բժշկական կենտրոն գործակցության արդյունքն է։ «Երբ ականատես ենք լինում նման լուսավոր պահերի, վերագտնում ենք մեր …

