Այս պահին որևէ թուղթ չկա, որ պետք է ստորագրվի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հայտնած մտքերի վերաբերյալ հասարակության արձագանքին։ «Փոթորիկ մեկ բաժակ ջրում կամ հերթական մեդիատեռորը Վարչապետը այսօր Ազգային ժողովում իրականում ասել է, որ. Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը կարմիր գիծ է, …

