Այս պահին թուղթ չկա, որևէ բան չի՛ ստորագրվելու․ Հայկ Կոնջորյան

Լուրեր

05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Այս պահին որևէ թուղթ չկա, որ պետք է ստորագրվի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հայտնած մտքերի վերաբերյալ հասարակության արձագանքին։

«Փոթորիկ մեկ բաժակ ջրում կամ հերթական մեդիատեռորը
Վարչապետը այսօր Ազգային ժողովում իրականում ասել է, որ.
Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը կարմիր գիծ է, և մենք ամեն բան անելու ենք պահպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

Մենք պատրաստ ենք ստորագրել մի թուղթ, որը կապահովի տևական խաղաղություն և անվտանգություն ՀՀ֊ի համար։ Հիմա ամենակարևորը՝
Այս պահին նման ԹՈՒՂԹ ՉԿԱ, որևէ բան ՉԻ՛ ստորագրվելու։
Խոսքը ապագայում որևէ հիպոթետիկ լուծման մասին է, որը կարտահայտեր մեր պետական շահերը։ Այսքան բան, ուրիշ ՈՉԻՆՉ ՉԿԱ՛, որևէ փաստաթուղթ չկա՛

Առաջարկում եմ ուշադիր դիտել վարչապետի ելույթը և չտրվել դավադրապաշտական մոլորություններին»,-գրել է Կոնջորյանը։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»,-ասել է Փաշինյանը։