Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները պահանջում են երկրից դատապարտել Ադրբեջանի գործողությունները

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները հանդես են եկել ս.թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է.

«Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը կոչ է անում Շվեդիայի կառավարությանը դատապարտել Ադրբեջանի Հանրապետության հարձակումները Հայաստանի Հանրապետության դեմ
Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի ներքոստորագրյալ անդամներս, խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից վերջին լայնածավալ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքում բազմաթիվ թիրախների դեմ։ Առկա են հաղորդագրություններ Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի տարածքում իրականացված ինտենսիվ հրետանային գնդակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին, որոնց հետևանքով գրանցվել են բազմաթիվ զոհեր։

Մենք կոչ ենք անում Շվեդիայի կառավարությանը և միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այդ հարձակումները և աներկբա կերպով արձագանքել բռնության այս անընդունելի դրսևորմանը։ Շվեդիայի արտգործնախարարը հայտարարություններ է արել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, և որ «երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է»։ Սա բավարար չէ։ Ագրեսիան պետք է խստորեն դատապարտել»:

Արին Կարապետ
Բյորն Սյոդեր