ՀԱՊԿ նիստում որոշումներ են կայացվել. ըստ Արմեն Գրիգորյանի՝ հայկական կողմը ռազմական աջակցություն է ակնկալում

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ երեկ անցկացված նիստում որոշումներ են կայացվել, և հայկական կողմը հույս ունի, որ դրանք արագ իրականություն կդառնան։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով հայկական կողմի՝ այդ կառույցից ունեցած ակնկալիքներից։

Նա, սակայն, կայացված որոշումների մասին մանրամասներ չհայտնեց։

Արմեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ հայկական կողմը ռազմական աջակցություն է ակնկալում ՀԱՊԿ-ից, և քննարկման ժամանակ հարցը հենց այդպես է ձևակերպվել։

«Հայաստանն ակնկալում է բավարար ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ սուվերեն տարածքից»,- ընդգծեց պաշտոնյան։

«Թիրախավորված են ինչպես Հայաստանի Զինված ուժերը, քաղաքացիական ենթակառուցվածքները, այնպես էլ Ռուսաստանի Զինված ուժերը»,- նշեց Գրիգորյանը՝ ակնարկելով այսօր ռուս սահմանապահների տեղակայման շենքին հասցված հարվածները:

Արմեն Գրիգորյանը նաև հայտարարեց, որ Ադրբեջանի նպատակն է՝ ներխուժել և գրավել ՀՀ ինքնիշխան տարածքը։

Շողիկ Գալստյան