Իրանում վերջին շաբաթվա ընթացքում հզոր ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության Արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Մեհդի Վալիփուրը։ «Զոհերի թիվը հասել է 56-ի, իսկ 18 մարդ անհետ կորած է համարվում»,- ասել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Ըստ Վալիպուրի՝ տարերքներից ամենաշատը տուժել են Սպահանը, Յազդը, …

