ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Հայաստանի դիմումի հիման վրա տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը։ «Քննարկումը նախատեսված է վաղը»,- ասել է աղբյուրը։ Հիշեցնենք, որ Հայաստանը նամակ էր ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախագահող Ֆրանսիային՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակման կապակցությամբ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։ Էմմա Չոբանյան

