Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում այսօր առավոտից դիմակավորված հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ սա մեկ տարվա ընթացքում արդեն 4-րդ խուզարկությունն է իրենց տանը։

Կարապետյանի փոխանցմամբ՝ գործողությունների մեկնարկի պահին ինքը գտնվել է Ազգային ժողովում, իսկ տանը եղել են ընտանիքի անդամներն ու երեխաները։ Խոսելով երեխաների արձագանքի մասին՝ նա կեսկատակ նշեց, որ նրանք արդեն սովորել են նման իրավիճակներին, իսկ փոքրը նույնիսկ ուրախացել էր։

Անդրադառնալով մամուլի այն տեղեկություններին, թե հանրապետությունում խուզարկություններ են ընթանում 65 հասցեներում՝ Կարապետյանը ճշգրտեց․ «67-ն են սկսել»։ Նա կանխատեսեց, որ առաջիկայում տասնյակ, հնարավոր է՝ հարյուրավոր մարդկանց կալանավորելու և իրավական ճնշումների ենթարկելու գործընթաց կսկսվի։

«Փորձում են մեզ համոզել, որ ընդունենք Ալիևի Սահմանադրությունը»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ համոզմունք հայտնելով, որ տեղի ունեցողը կապված չէ տնտեսական որևէ հանցագործության հետ, այլ իշխանության քաղաքական ճնշումն է ընդդիմադիրների նկատմամբ։

«Սա Փաշինյանի «համոզելու» պրոցեսն է։ Հիմա մեզ համոզում են, որ Սահմանադրությունը հանրաքվեի դրվի և ընդունվի։ Տեսեք՝ Բաքվից ինչ ասում են, այստեղ գալիս, սկսում են մեզ համոզել։ Մենք այն պատն ենք, որը խանգարում է նրանց անցկացնել Ալիևի ուզած Սահմանադրությունը»,- ընդգծել է նա։

Կարապետյանը Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու իշխանական նախաձեռնությունը համեմատեց քաղաքացուն իր ծննդականից զրկելու հետ․ «Պատկերացրեք՝ դուք չունենաք ծննդական։ Ուզում են մեր երկրի «ծննդականը» հանել՝ Անկախության հռչակագիրը։ Դա մեր անկախությանը վնա՞ս է, թե՞ չէ։ Փորձում են երկրի հիմքերը խարխլել, իսկ սա պայքար է մեր երկրի անկախության համար՝ հարևան երկրից, մեր իրական թշնամուց»։

Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում իշխանությունների՝ դեպի Եվրոպա գնալու ձգտումները և արդյոք Երևանին Արևմուտքում լուրջ գործընկեր համարո՞ւմ են, Կարապետյանը պատասխանեց, որ իշխանությունը ստում է ժողովրդին․ «Եվրամիությանն անդամակցելու հերթականության մեջ մենք ամենավերջին տեղերում ենք։ Դեռ 20-30 տարի հերթի մեջ սպասող երկրներ կան, իսկ մեզ մոտ ասում են՝ 5 տարուց կստացվի։ Էլի սուտ է, խաբում են։ Իրենք ոչինչ չեն անում․ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովը ՔՊ-ի օրոք տարին ընդամենը մեկ նիստ է արել։ Ունենք միայն CEPA համաձայնագիրը, որը կնքվել է դեռ 2017 թվականին՝ իրենցից առաջ։ Մենք կտրում ենք կապերը մի տեղ՝ առանց երկրորդ տեղում որևէ բան ստեղծելու»։

Ի պատասխան այն հարցի, թե ինչպես են հակադարձելու այս գործողություններին և որն է լինելու հանգուցալուծումը՝ Կարապետյանը հայտարարեց, որ որևէ խուզարկություն կամ ճնշում իրենց դիրքորոշումը չի փոխելու․ «Հանգուցալուծումը պայքարելն է, հակադրվելն է։ Մենք ասելու ենք «ո՛չ» մեր անկախության վրա ոտնձգություններին։ Մենք ունենք մեր տվյալները, թե ինչ են նախապատրաստում, և ժամանակի ընթացքում մեր դիրքորոշումն ամբողջությամբ՝ կետ առ կետ, կներկայացնենք հանրությանը»։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը գրել էր, որ վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

«Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում»,- գրել էր Սուքիասյանը։ Ավելի ուշ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում այս պահին 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան